«Թալիբան» շարժումը Աֆղանստանի նախկին նախագահին տնային կալանքի է ենթարկել
Քաղաքական
15:37 26/08/2021
Աշխարհ

«Թալիբան» շարժումը Աֆղանստանի նախկին նախագահին տնային կալանքի է ենթարկել

Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը և Ազգային հաշտեցման խորհրդի ղեկավար Աբդուլա Աբդուլլահը տնային կալանքի տակ են գտնվում Քաբուլում։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով CNN-ին։

Աղբյուրը մանրամասնում է, որ երկուշաբթի օրը թալիբները մերկացրել են նախկին նախագահ Քարզայի անվտանգության աշխատակիցներին և առգրավել նրանց մեքենաները: Իսկ չորեքշաբթի օրը շարժումը կողոպտել է Աբդուլլահի տունը և նրան զրկել պահակներից և մեքենաներից։

«Քարզայը և Աբդուլան այժմ տնային կալանքի տակ են՝ առանց նրանց պաշտպանության»,- ասվում է հեռուստաալիքի կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Ավելի վաղ աֆղանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Քարզայը, Աբդուլան և Իսլամական կուսակցության առաջնորդ Գյուլբեդդին Հեքմաթյարը կմիանան Աֆղանստանը կառավարող խորհրդին, որը պատրաստվում է ձևավորել Թալիբանը: Նշվում է, որ խորհրդում կընդգրկվի 12 մարդ, այդ թվում՝ Թալիբանի քաղաքական թևի առաջնորդ Աբդուլ Խանի Բարադարը և Թալիբանի ռազմական հանձնաժողովի ղեկավար Մուլավի Յակուբը:

Placeholder
«Թալիբան» շարժումը Աֆղանստանի նախկին նախագահին տնային կալանքի է ենթարկել