Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
26.08.2021. Կորոնավիրուսի 683 նոր դեպք է գրանցվել, 7 հիվանդ մահացել է
Երեկ կատարվել է 6918 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 683 նոր դեպք:
«Ունենք 315 առողջացած, 7 մահվան դեպք»,-այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
Համավարակի ընթացքում Հայաստանում մահացել է կորոնավիրուսով 5 935 հիվանդ։
Օգոստոսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 239 739 դեպք, որոնցից 225 234-ն` առողջացած, 4785-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8570 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 511 103 թեստավորում:
