Տեղեկություն է տարածվում, որ ադրբեջանցի զինծառայողներից մեկը մուտք է գործել Մարտակերտի տներից մեկը. Ալեն Ղուլյան
Տարածաշրջան
09:34 26/08/2021
ԼՂՀ

Տեղեկություն է տարածվում, որ ադրբեջանցի զինծառայողներից մեկը մուտք է գործել Մարտակերտի տներից մեկը. Ալեն Ղուլյան

Ֆեյսբուքի իր էջում փորձագետ Ալեն Ղուլյանը դիմել է Արցախի Հանրապետության ոստիկանությունը. 

«ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն  մամլո ծառայություն` համացանցում տեղեկություն է տարածվում այն մասին, որ ադրբեջանցի զինծառայողներից մեկը (նախնական տվյալներով` տանկիստ Ջամիլ Բաբաևը)  մուտք է գործել Մարտակերտ քաղաքի տներից մեկը, որից հետո ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվել..

Հիմա գիտեմ, որ քնած եք, անուշ քուն եմ մաղթում.

Եթե դժվար չէ, առավոտվա կողմեր  մի հատ հայտարարություն կտարածեք` իմանանք ինչա տեղի ունեցել։

Կանխավ շնորհակալ ենք»: 

Նա նաև տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել: 

 

Placeholder
Տեղեկություն է տարածվում, որ ադրբեջանցի զինծառայողներից մեկը մուտք է գործել Մարտակերտի տներից մեկը. Ալեն Ղուլյան