Ռուս խաղաղապահներն առաջին անգամ շարժական ընդունելություն կետ են բացել Արցախի հեռավոր գյուղերում
Քաղաքական
11:45 26/08/2021
ԼՂՀ

Ռուս խաղաղապահներն առաջին անգամ շարժական ընդունելություն կետ են բացել Արցախի հեռավոր գյուղերում

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն առաջին անգամ շարժական ընդունելության կետ է կազմակերպել Արցախի Մարտակերտի շրջանի հեռավոր գյուղերում: Վանք գյուղի հիվանդանոցի դիմաց տեղակայվել է քաղաքացիների ընդունման շարժական կենտրոն, որում գործում է նաև «թեժ գիծ»`անհայտ կորած զինծառայողներին որոնելու, մարդասիրական օգնություն տրամադրելու, աշխատանքի տեղավորման և այլ հարցերով դիմումներ հավաքելու համար: Այդ մասին տեղեկատվություն է հրապարակվել ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջում:

Ըստ հաղորդագրության, ընդհանուր առմամբ, ավելի քան 800 մարդ դիմել է օգնության համար, «Թեժ գծի» միջոցով ստացվել է ավելի քան 400 զանգ:

«Խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը որոշում կայացրեց առաջին անգամ քաղաքացիների ընդունելության գրասենյակ տեղափոխել Վանք գյուղ, քանի որ շատ քաղաքացիներ հնարավորություն չունեն ժամանել Ստեփանակերտում տեղակայված ընդունարան: Յուրաքանչյուրը կարող է իր խնդրահարույց հարցերով կապվել մեր ժամանման վայրի ընդունարան հետագա քննարկման համար: Այսօր փախստականների ընտանիքներին և բազմազավակ ընտանիքներին տրվել է 5 տոննա սննդամթերք»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ստորաբաժանման ռազմական բժիշկները տեղի հիվանդանոցում առողջապահական խնդիրների շրջանակներում, խորհրդատվություն են անցկացրել և որակյալ բժշկական օգնություն ցուցաբերել Վանք գյուղի 150 բնակչի:

«Այսօր Վանք գյուղի հիվանդանոցում ռազմական բժիշկ-մասնագետները տեղի բնակիչներին ամբուլատոր և խորհրդատվական օգնություն են ցուցաբերել: Աշխատել է սրտաբանը, ակնաբույժը, քիթ-կոկորդ-ականջաբանը և նյարդաբանը: Տեղի բնակչությունը շատ ուրախ է խորհրդատվություն  ստանալու համար, քանի որ այս բնակավայրում ընդհանրապես բուժանձնակազմ չկա: Դիմում են երիտասարդ զույգեր, երիտասարդ կանայք՝ իրենց փոքր երեխաների հետ: Այստեղ մանկաբուժություն նույնպես չկա»,-ասաց ռազմական բժիշկ Մաքսիմ Կարավաևը:

Ըստ հաղորդագրության, բացի դիմողների հետ աշխատելուց, մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները բազմազավակ ընտանիքների և բռնագաղթվածների ավելի քան 200 ներկայացուցչի տրամադրել են դեղամիջոցներ, պարենային պարագաներ, առաջին անհրաժեշտության իրեր՝ տաք հագուստ և մանկական խաղալիքներ, որոնց ընդհանուր քաշը կազմում էր մոտ 5 տոննա:

«Մենք երախտապարտ ենք խաղաղապահներին, որոնք մեզ միշտ օգնում են և պաշտպանում են  մեր խաղաղությունը»,-ասել է Վանք գյուղում բնակվող 8 երեխաների մայր Աննա Օհանյանը:

«Շատ շնորհակալություն խաղաղապահներին, որ նրանք իրենց ժամանակը տրամադրում են մեզ՝ բուժման և խնդրահարույց հարցերի լուծման համար», - խաղաղապահներին շնորհակալություն է հայտնել Վանքի բնակիչ Արփինե Մովսիսյան.
 

Placeholder
Ռուս խաղաղապահներն առաջին անգամ շարժական ընդունելություն կետ են բացել Արցախի հեռավոր գյուղերում