Առաջին դասարանցիների համար ուստարին կմեկնարկի օգոստոսի 31-ին
Կրթություն, գիտություն
17:26 27/08/2021
Հայաստան

Առաջին դասարանցիների համար ուստարին կմեկնարկի օգոստոսի 31-ին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նոր ուսումնական տարին սկսվելու է առկա ձևաչափով՝ հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ: Առաջին դասարանցիների համար ուստարին կմեկնարկի օգոստոսի 31-ին՝ մարդկային կուտակումները նվազեցնելու նպատակով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Փոփոխություններ կլինեն ճաշարանների գործունեության առնչությամբ. տարրական դասարաններում, առանց սահմանափակումների, կապահովվի սննդի ծրագիրը:

Placeholder
Առաջին դասարանցիների համար ուստարին կմեկնարկի օգոստոսի 31-ին