Արվեստը վիրավոր զինվորի կողքին
Մշակույթ
13:15 27/08/2021
Հայաստան

Արվեստը վիրավոր զինվորի կողքին

Այսօր ժամը 17:00-ին Հովհ. Թումանյանի թանգարանում կբացվի ՀՀ նկարիչների միության անդամ Գևորգ Սարգսյանի գրաֆիկական աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքը, այն կտևի մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ: Նախագծի ամբողջ հասույթը կուղղվի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին:

Հայ գեղանկարիչ, գրաֆիկ, ՀՀ նկարիչների միության անդամ Գևորգ Սարգսյանը ծնվել է 1950թ.-ին: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներ է ունեցել՝ ՌԴ Գրոզնի, Սանկտ-Պետերբուրգ քաղաքներում, Երևանում և Գորիսում: Նկարչի աշխատանքները ներառված են Մոսկվայի «Արևելյան ժողովուրդների թանգարանի» հավաքածուներում և որոշ մասնավոր հավաքածուներում:

Կայանալիք ցուցահանդես-վաճառքում ներկայացված են նկարչի վերջին տարիների ստեղծագործությունները:

Նկարչի նախաձեռնությունը ուղղված է վիրավոր զինվորներին օգնելու համազգային գործին:
Բարեգործական ցուցահանդեսում երաժշտական կատարումներով հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «Նոր Կամերատա» անսամբլը: 

Placeholder