Givenchy-ի ստեղծագործական տնօրենին մեղադրել են գրագողության մեջ
Մշակույթ
11:25 27/08/2021
Աշխարհ

Givenchy-ի ստեղծագործական տնօրենին մեղադրել են գրագողության մեջ

Givenchy-ի ստեղծագործական տնօրեն Մեթյու Ուիլյամսին մեղադրում են գրագողության մեջ։ Այս մասին տեղեկանում ենք «theblueprint.ru»-ից։

Ամբողջ խնդիրը Givenchy-ի աշնանային հավաքածուի զգեստն է, որը հիշեցնում է հանգուցյալ դիզայներ Բենջամին Չոյի հագուստը: Երկու նմուշներում կարելի է տեսնել գործած մետաքսե հյուսքեր։

Givenchy-ի ստեղծագործական տնօրենը հայտարարել է, որ զգեստը, որով Բեյոնսեն ներկայացել է Harper's Bazaar-ի համար, դիզայներին «օմմաժ» է եղել։

Գրագողության մեջ առաջին անգամ Մեթյու Ուիլյամսին մեղադրել է մոդել և մտերիմ ընկերուհի Չո Աֆինա Քերին։ Աղջիկն Instagram-ում գրառում է հրապարակել, որտեղ համեմատել է Givenchy-ի զգեստը և Բենջամինի բրենդի հագուստը:

Instagram-stories-ում դիզայները խոստովանել է Բենջամին Չոյի ազդեցությունը նրա մտահղացման վրա։ Ուիլյամնս stories-ում հրապարակված տեքստում նշել է, որ իր կարիերայի սկզբում խորհրդակցել է Չոյի հետ և հյուսած տեխնիկան իր նոր հավաքածուում հանդիսանում է օմմաժ։

Diet Prada-ի տվյալներով՝ Ուիլյամսը նաև թարմացրել է իր հրապարակման գրառումը հունիսի 28-ին՝ սև զգեստի լուսանկարով:

«Շնորհակալություն Բեն Չոյին, ում ես օգնում էի իմ կարիերայի սկզբում, նա ինձ շատ բան սովորեցրեց նորաձևության և արվեստի մեջ: Հյուսած տեխնիկան, որը ես օգտագործել եմ այս զգեստը ստեղծելիս, իմ օմմաժն է Բենին», - ասվում է հրապարակման մեջ։

Placeholder