«Թալիբան» շարժումն արգելելու է Աֆղանստանում երաժշտությունը
Քաղաքական
12:57 27/08/2021
Աշխարհ

«Թալիբան» շարժումն արգելելու է Աֆղանստանում երաժշտությունը

Թալիբները պատրաստվում են արգելել երաժշտության կատարումը Աֆղանստանի հասարակական վայրերում, քանի որ դա հակասում է իսլամի հիմնական սկզբունքներին: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Իսլամում երաժշտությունն արգելված է»,- բացատրել է խմբավորման անդամը՝ հույս հայտնելով, որ թալիբներին կհաջողվի ոչ թե ճնշում գործադրել, այլ համոզել բնակչությանը նման բաներ չանել:
Խմբավորման անդամ Մուջահիդը նաև հերքել է համատարած մտավախությունները, որ թալիբներն  արդեն սկսել են վրեժ լուծել նրանց դեմ հանդես եկողներից:

Երբ նրան հարցրել են աֆղանական հասարակության մեջ կանանց իրավունքների ապագայի մասին, նա ասել է, որ երկարաժամկետ հեռանկարում նրանք կկարողանան վերադառնալ իրենց ամենօրյա գործունեությանը:

Բացի այդ, խմբի խոսնակի պաշտոնակատարը վստահեցրել է, որ աֆղանցիները, ովքեր փորձում են անձնագրերով ու վիզաներով լքել երկիրը, կկարողանան ազատորեն մուտք գործել օդանավակայան:

Placeholder
«Թալիբան» շարժումն արգելելու է Աֆղանստանում երաժշտությունը