Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուս խաղաղապահներն ապահովում են Արցախում ջրամբարի կառուցման շինաշխատանքների անվտանգությունը
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են ապահովել նորակառույց ջրամբարի շինաշխատանքների անվտանգությունը, որը հնարավորություն կտա հոգալ Արցախի բնակչության կենցաղային և տեղի արդյունաբերության կարիքները: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:
«Այս օբյեկտը գտնվում է շփման գծի մոտ, որի համար անհրաժեշտ է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը:
Ըստ հաղորդագրության, հիդրոտեխնիկները սկսել են ինժեներական աշխատանքներ կատարել Մարտակերդի շրջանի սահմանազատման գծի մոտ արհեստական ջրամբար կառուցելու ուղղությամբ:
«Այստեղ մենք աշխատանքներ ենք տանում արտեզյան ջրի պահեստավորման ուղղությամբ և այդ նպատակով մենք դիմել ենք խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը` անվտանգությունն ապահովելու համար: Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը մեզ տրամադրել է ստորաբաժանում, որն այժմ ապահովում է մեր ֆիզիկական և աշխատանքների անվտանգությունը: Մենք շնորհակալ ենք խաղաղապահ զորախմբին՝ ժամանակին ցուցաբերած աջակցության համար»,-ասել է հանքարդյունաբերական ընկերության ներկայացուցիչ Ադամ Գրիգորյանը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ստորգետնյա և վերգետնյա քաղցրահամ ջրերի պաշարների պահպանման համար ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև այս տարվա վերջ: