Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ազգ, ուշքի արի». Անհետ կորած զինծառայողների հարազատները կառավարության մոտ են
Անհետ կորած զինծառայողների հարազատները գիշերել են կառավարության դիմաց։ Նրանք այս պահին էլ այնտեղ են:
Ծնողները կոչ են անում՝ «Ազգ, ուշքի արի»:
«Այսօր երկրի ոչ կառավարությանը, ոչ Ազգային ժողովին չեն հետաքրքրում անհետ կորած երեխաները, թքած ունեն թե մեր, թե մեր երեխաների վրա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում երեկ երեկոյան ասել էր անհետ կորած զինծառայողի հարազատներից Արսեն Ղուկասյանը:
Նրա խոսքով, ունեն տվյալներ, որ իրենց երեխաների հարցն այլ հարթակի վրա են դրել, չի ուզում եթերում մանրամասներ:
«Այն ծնողերը, որոնք տարբեր պատճառներով չեն ընդունում ԴՆԹ հետազոտությունների պատասխանները, եկեք կառավարության դիմաց»,- ասել էր Ա. Ղուկասյանը: