COVID-19-ի «դելտա» շտամով վարակված մարդիկ երկու անգամ ավելի հաճախ են հոսպիտալացվում
Աշխարհում
15:57 28/08/2021
Աշխարհ

COVID-19-ի «դելտա» շտամով վարակված մարդիկ երկու անգամ ավելի հաճախ են հոսպիտալացվում

COVID-19-ի  «դելտա» շտամով վարակված մարդիկ երկու անգամ ավելի հաճախ են հոսպիտալացվում, քան նրանք, ովքեր վարակված են կորոնավիրուսի այլ մուտացիաներով: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Sky News-ը՝ վկայակոչելով Քեմբրիջի համալսարանի և Անգլիայի հանրային առողջության մասնագետների հետազոտությունը:

Հետազոտությանը մասնակցած համաճարակաբան Դևին Գաբերան ավելացրել է, որ պատվաստումները հիանալի պաշտպանություն են ապահովում «դելտա»-ի շտամից, և քանի որ այն Մեծ Բրիտանիայում COVID-19 դեպքերի ավելի քան 98%-ի պատճառ է, կենսական նշանակություն ունի, որ նրանք, ովքեր չեն ստացել պատվաստանյութի երկու չափաբաժինը, հնարավորինս շուտ պատվաստվեն:

Ըստ Sky News-ի՝ «դելտա»-ի տարբերակը գրանցվել է Հնդկաստանում 2020 թվականի վերջին, և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն կարող է 50%-ով ավելի վարակիչ լինել, քան ալֆա տարբերակը, որն առաջին անգամ հայտնաբերվել է Անգլիայի Քենթ քաղաքում:

Այս ուսումնասիրության ընթացքում փորձագետները վերլուծել են 43,3 հազար մարդու տեղեկատվությունը, որոնք վարակվել են 2021 թվականի մարտի 23-ից 29-ը ընկած ժամանակահատվածում:

Ավելի վաղ Շոտլանդիայում նրանք նաև ուսումնասիրություն էին անցկացրել, որը ցույց էր տվել, որ «դելտա» շտամով վարակը կրկնապատկել է ծանր հիվանդության ռիսկերը:

Placeholder
COVID-19-ի «դելտա» շտամով վարակված մարդիկ երկու անգամ ավելի հաճախ են հոսպիտալացվում