«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Կրիշտիանու Ռոնալդուին կվճարի 59 միլիոն եվրո
Աշխարհում
14:37 28/08/2021
Աշխարհ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Կրիշտիանու Ռոնալդուին կվճարի 59 միլիոն եվրո

«The Sun»-ը տեղեկացել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և «Մանչեսթեր Յունայթեդի» պայմանագրի մանրամասները: Ըստ «Լենտա ռու»-ի՝ նյութը հասանելի է պարբերականի կայքում:

36-ամյա հարձակվողը, ըստ «The Sun»-ի, մի քանի ամիս  է ինչ բանակցություններ է վարում «Կարմիր սատանաների» հետ՝ չնայած կապի մեջ է եղել նաև  «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնյաների հետ: Պարբերականի աղբյուրը նշում է, որ պորտուգալացին պատրաստվում էր վերադառնալ «Յունայթեդի» ճամբար, որտեղ հանդես էր գալիս 2003-2009 թվականներին:

Ըստ պարբերականի՝ Ռոնալդուն երկամյա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այդ ընթացքում պորտուգալացի հարձակվողը կվաստակի մոտ 59 միլիոն եվրո:

Placeholder