Փորձագետը բացատրել է պատվաստումներից և COVID-19-ով հիվանդանալուց հետո առաջացող հակամարմինների տարբերությունը
Աշխարհում
18:42 28/08/2021
Աշխարհ

Փորձագետը բացատրել է պատվաստումներից և COVID-19-ով հիվանդանալուց հետո առաջացող հակամարմինների տարբերությունը

ՌԴ առողջապահության նախարարության թերապիայի և բժշկական պրակտիկայի գլխավոր որ հաստիքային մասնագետ Օքսանա Դրապկինան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում բացատրել է պատվաստումների և COVID-19-ով հիվանդացածների հակամարմինների տարբերությունը: Լուրը հաղորդում է «Գազետա ռու»-ն:

«Հիվանդությունից հետո իմունիտետն ավելի ուժեղ է, ավելի լարված է, իմ կարծիքով, այն ավելի լավ է պաշտպանում կրկնակի վարակից: Պատկերացրեք, մի բան  է իմունիիտետն այն բանից հետո, երբ ձեր մեջ կենդանի վիրուս է եղել, թափառել է, առաջացրել որոշակի բարդություններ, և այլ բան, երբ վիրուս է ներարկվում, օրինակ՝ միայն S-սպիտակուցի վրա»,-ասել է Դրապկինան:

Նրա խոսքով՝ պատվաստումից հետո հակամարմինների պատասխանը կարող է ավելի թույլ լինել, քան այն բանից հետո, երբ անձը կորոնավիրուսով է հիվանդացել: Միևնույն ժամանակ, Դրապկինան նշել է, որ պատվաստումը օգնում է չհիվանդանալ COVID-19-ով:

Placeholder