28.08.2021. Արցախում կորոնավիրուսի 4 դեպք է հաստատվել
Տարածաշրջան
12:35 28/08/2021
ԼՂՀ

28.08.2021. Արցախում կորոնավիրուսի 4 դեպք է հաստատվել

Արցախի Հանրապետությունում օգոստոսի 27-ին կատարվել է 61 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։ 

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  21 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել  է 11 470 քաղաքացու հետազոտություն, որից 1046-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Placeholder
28.08.2021. Արցախում կորոնավիրուսի 4 դեպք է հաստատվել