Ռոնալդուն վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»
Աշխարհում
11:29 28/08/2021
Աշխարհ

Ռոնալդուն վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»

Պորտուգալիայի հավաքականի ավագ, կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձել է «Մանչեսթր Յունայթեդ»։ championat.com-ի հաղորդմամբ, տեղեկատվությունը հայտնել է «կարմիր սատանաներ»-ի կայքը։ Ֆուտբոլիստը պայմանագիրը կստորագրի ակումբի հետ վիզա ստանալուց և բուժզննում անցնելուց հետո։

Ըստ բրիտանական ԶԼՄ-ների, 36-ամյա ֆուտբոլիստի համար «Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկել է «Յուվենտուսին» 25 միլիոն եվրո, պայմանագիրը  կկնքվի մինչև 2023 թվականը։ Պաշտոնական աղբյուրները դեռ չեն հրապարակում գործարքի մանրամասները։ 

Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» արդեն հանդես է եկել 2003-2009-ին։ 2009-2018-ին նա «Ռեալի» կազմում է ընդգրկված եղել։ «Յուվենտուսում» Ռոնալդուն հանդես էր գալիս 2018 թվականից։


 

Placeholder
Ռոնալդուն վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»