Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Որոտան և Նոր Առաջաձոր ճանապարհահատվածների հսկողությունը իրականացնելու են ռուս սահմանապահներ. Կապանի համայնքապետ
Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը տեղեկացնում է, որ Մ2 միջպետական ճանապարհի Գորիս-Շուռնուխ-Կապան հատվածի երթևեկության կազմակերպման փոփոխություն չի եղել:
Հիշեցնենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից ադրբեջանցիների կողմից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները երեկ երեկոյան վերաբացվել են։
«Որոտան և Նոր Առաջաձոր հատվածներում տեղադրվել են բետոնե թափարգելներ՝ այդ հատվածներում երթևեկությունը դանդաղեցնելու նպատակով: Ճանապարհի այդ հատվածների հսկողությունը իրականացնելու են ռուս սահմանապահները»,- հայտնում է Գևորգ Փարսյանը: