28.08.2021. Կորոնավիրուսի 692 նոր դեպք է գրանցվել, 17 հիվանդ մահացել է
Առողջություն
11:06 28/08/2021
Հայաստան

28.08.2021. Կորոնավիրուսի 692 նոր դեպք է գրանցվել, 17 հիվանդ մահացել է

Հայաստանում օգոստոսի 27-ին կատարվել է 6995 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 692 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկ օրում առողջացել է 370 մարդ։ Գրանցվել է մահվան 17 դեպք։ Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, օգոստոսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 953 դեպք, որոնցից 225 963-ն` առողջացած, 4812-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1152 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5964 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9026 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 524 481 թեստավորում:


 

Placeholder
28.08.2021. Կորոնավիրուսի 692 նոր դեպք է գրանցվել, 17 հիվանդ մահացել է