29.08.2021. Կորոնավիրուսի 383 նոր դեպք է գրանցվել, 11 հիվանդ մահացել է
Առողջություն
13:30 29/08/2021
Հայաստան

29.08.2021. Կորոնավիրուսի 383 նոր դեպք է գրանցվել, 11 հիվանդ մահացել է

Հայաստանում օգոստոսի 28-ին կատարվել է 5618 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 383 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկ օրում առողջացել է 329 մարդ, գրանցվել է մահվան 11 դեպք:

ԱՆ տվյալներով, օգոստոսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 241 336 դեպք, որոնցից 226 292-ն` առողջացած, 4823-ը` մահվան ելքով:  Մահվան ևս 1152 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5975 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9086 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 530 099 թեստավորում:


 

Placeholder