Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա
Սպորտ
11:23 30/08/2021
Հայաստան

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա

Օգոստոսի 30-ին Հայաստանի ազգային հավաքականը չարտերային թռիչքով մեկնել է Սկոպյե, որտեղ կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի չորրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը։

ՀՖՖ-ից հայտնում են, որ թիմին արդեն այսօր Հյուսիսային Մակեդոնիայում կմիանան Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը, Հենրիխ Մխիթարյանը, Վահան Բիչախչյանը, Արշակ Կորյանը և Սարգիս Ադամյանը։ Ստանիսլավ Բուչնևը, Արտյոմ Ավանեսյանը և Իշխան Գելոյանը թիմին կմիանան վաղը, իսկ Վարազդատ Հարոյանը՝ սեպտեմբերի 2-ին։

Այսպիսով, մեր ընտրանին մրցավայր է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո - «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով - «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան - «Կայրաթ» (Ղազախստան)

Արման Հովհաննիսյան - «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան - «Արարատ»

Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ

Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Սոլոմոն Իմե Ուդո - «Ատիրաու» (Ղազախստան)

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Դավիդ Դավիդյան - «Խիմկի» (Ռուսաստան)

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»

Էրիկ Վարդանյան - «Փյունիկ»

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»

Placeholder
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա