Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջորդեցին վերացնել գրավը կամ վերանայել չափը
Իրավունք
14:25 30/08/2021
Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջորդեցին վերացնել գրավը կամ վերանայել չափը

Վերաքննիչ քրեական դատարանում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքների գործով լսումներին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը գրավը չեղարկելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն ներկայացրեց:

Նա ասաց, որ 300.1 հոդվածի հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշմամբ նշված խափանման միջոցը որոշելու պատճառների մեծ մասը վերացել է:

Պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտարարեց, որ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո նոր իրավիճակ է ստեղծվել` զգալիորեն նվազում են այն կասկածները, որոնցով նախկինում ընտրվել էր խափանման միջոցը և գրավի չափը:

«Սկսած 2021 թվականի մայիսի 6-ից՝ պարոն Քոչարյանի նկատմամբ  կիրառված խափանման միջոցը պահպանելը, գրավի չափը անփոփոխ թողելը չեն ծառայում Քրեական դատավարության օրենսգրքի համապատասախա հոդվածի նախատեսված նպատակներին, Ռոբերտ Քոչարյանը կրում է իր իրավունքների և իր ազատությունների ոչ համաչափ սահմանափակումից բխող բարոյական և նյութական լուրջ վնասներ:

Վերաքննիչ դատարանին խնդրում եմ Երևանի առաջին ատյանի դատարանի որոշումը պարոն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել, հակառակ դեպքում վերանայել, նվազեցնել գրավի չափը»,- ասաց Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռովերտ Քոչարյանն ազատ էր արձակվել 2 միլիոնի դրամ գրավի դիմաց:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին ժամը 10:30-ին:

Placeholder
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջորդեցին վերացնել գրավը կամ վերանայել չափը