Տրինիտի Կանյոն Այգիները միացել են Վայոց ձորի հինգ այլ գինեգործարաններին՝  ստեղծելով Գինու ուղին
Տնտեսություն
10:39 30/08/2021
Հայաստան

Տրինիտի Կանյոն Այգիները միացել են Վայոց ձորի հինգ այլ գինեգործարաններին՝ ստեղծելով Գինու ուղին

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նախորդ շաբաթ այցելել է Տրինիտի Կանյոն Այգիներ, որն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող և Սմիթսոնիան ինստիտուտի կողմից իրականացվող «Իմ Հայաստան» ծրագրի շահառուներից է: Այս մասին հայտնում է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գրասենյակը։ 

Նշվում է, որ ծրագրի աջակցությամբ Տրինիտի Կանյոն Այգիները միացել են Վայոց ձորի հինգ այլ գինեգործարաններին՝  ստեղծելով Գինու ուղին։

«Գինու ուղին գրավիչ  ճամփորդություն կարող է լինել այն զբոսաշրջիկների համար, ովքեր սիրում են ուսումնասիրել գինեգործության հնագույն ավանդույթները և ծանոթանալ Հայաստանի մարզերի հարուստ և բազմազան մշակույթին:

Դեսպան Թրեյսին Տրինիտիի համասեփականատերեր Հովակիմ Սաղաթելյանի և Վահե Բալուլյանի հետ քննարկեց համայնքային զբոսաշրջության, գինեգործության և գյուղատնտեսության ներուժը` խթանելու տարածաշրջանային տնտեսական զարգացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Placeholder
Տրինիտի Կանյոն Այգիները միացել են Վայոց ձորի հինգ այլ գինեգործարաններին՝ ստեղծելով Գինու ուղին