Քաբուլում առավոտյան պայթյուններ են որոտացել
Քաղաքական
10:32 30/08/2021
Աշխարհ

Քաբուլում առավոտյան պայթյուններ են որոտացել

Երկուշաբթի առավոտյան մի քանի պայթյուն է որոտացել Քաբուլում: Այս մասին ուղիղ եթերում հայտարարել է CNN հեռուստաընկերության լրագրողը՝ վկայակոչելով ականատեսներին, գրում է Tass-ը։

«Վերջին մեկ ժամվա ընթացքում Քաբուլում պայթյունների ձայներ է լսվում», - ասել է նա:

Միևնույն ժամանակ, լրագրողն ընդգծել է, որ ենթադրյալ պայթյունների հանգամանքների վերաբերյալ դեռևս մանրամասներ չունի:

Կիրակի ավելի վաղ ամերիկյան ուժերը ձեռնարկել էին անօդաչու թռչող սարքի հարվածներ՝ պայթեցնելով մեքենա Քաբուլում, որի օգնությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները ահաբեկչություն իրականացնելու մտադրություն են ունեցել:

Ըստ հաղորդագրությունների, ամերիկյան ուժերի հարձակումը ոչնչացրել է երկու մեքենա և մասամբ ավերել բազմաբնակարան շենքը, զոհվել է ինը մարդ:

Placeholder
Քաբուլում առավոտյան պայթյուններ են որոտացել