31.08.2021 Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 դեպք
Արցախի Հանրապետություն
12:57 31/08/2021
ԼՂՀ

31.08.2021 Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 դեպք

Օգոստոսի 30-ին կատարվել է  76 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության  5  դեպք է գրանցվել։ Հայտնում է ԱՀ ԱՆ-ն։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  24 վարակակիր:  Բժիշկները  3  հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր,  իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել  է 11 577 քաղաքացու հետազոտություն, որից 1053-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Տեղեկացնում ենք, որ  անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝  օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով  Ձեր  և Ձեր հարազատների առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում։

Placeholder