Դատական նիստը հետաձգվեց էլեկտրամատակարարման բացակայության պատճառով
Իրավունք
13:35 31/08/2021
Հայաստան

Դատական նիստը հետաձգվեց էլեկտրամատակարարման բացակայության պատճառով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր պետք է  շարունակվեր ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Սակայն դատական նիստը հետաձգվեց: 

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը լրագրողներին ասաց, որ դատական նիստը հետաձգվեց էլեկտրամատակարարման բացակայության պատճառով:

«Դատարանը գտավ, որ թղթային տարբերակով արձանագրումը չի ապահովելու պատշաճ  հրապարակայնության, այդ պատճառով դատական նիստը հետաձգվեց»,- նշեց նա:

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից հայտնում են, որ դատական նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 7-ը, ժամը 13։00։
 

Placeholder
Դատական նիստը հետաձգվեց էլեկտրամատակարարման բացակայության պատճառով