Մենք հաստատեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեության պահանջված լինելը. Սերգեյ Լավրով
Քաղաքական
17:31 31/08/2021
Տարածաշրջան

Մենք հաստատեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեության պահանջված լինելը. Սերգեյ Լավրով

«Համընկնող, կամ շատ մոտ դիրքորոշումներից մտքեր փոխանակեցինք միջազգային խնդիրների վերաբերյալ, հաստատեցիք ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում սերտ համագործակցությամբ մեր պատվիրակությունների փոխգործակցությունը, բարձր գնահատեցինք մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում»,- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտնեց ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը:

Հայտնելով, որ հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Անդրկովկասում խաղաղության և կայունության հաստաման հարցերին՝ Լավրովն ասաց, որ իր հայ գործընկերոջ հետ մանրամասը քննարկել են եռակողմ հայտարարության կատարման ընթացքը և շեշտեց, որ այն օգնեց կանխել արյունահեղությունը՝ հակամարտությունը տեղափոխելով քաղաքական կարգավորման գիծ:

«Մենք հաստատեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետագա գործունեության պահանջված լինելու փաստը»,-հավելեց Լավրովը:

«Ռուսաստանն առանցքային դեր է կատարել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի կանգնեցման գործում: Ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայումն Արցախում՝ որպես Բաքվի կողմից սադրանքների կանխման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման գործոն, պայմաններ է ստեղծում կյանքի նորմալ պայմանների վերականգնման համար»,-նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ընդգծելՎլադիմիր Պուտինի ջանքերը:

Ըստ Միրզոյանի՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը Հայաստանի երկարաժամկետ ռազմավարությունն է, և հայկական կողմը պատրաստ  է այս ուղղությամբ ակտիվ երկխոսության:

«Բյաց Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունների չկատարումը, ինչպես նաև այդ երկրի իշխանությունների կեղծ տարածքային պահանջները և, ընդհանուր առմամբ, ագրեսիվ հռետորաբանությունը, ամենևին չեն նպաստում տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության հաստատմանը»,- շեշտեց Արարատ Միրզոյանը:

Placeholder
Մենք հաստատեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեության պահանջված լինելը. Սերգեյ Լավրով