Պատերազմի հետ կապված դեպքերի կապակցությամբ մեծ թվով քրգործեր կան հարուցված. Բաղդասարյան
Իրավունք
17:07 31/08/2021
Հայաստան

Պատերազմի հետ կապված դեպքերի կապակցությամբ մեծ թվով քրգործեր կան հարուցված. Բաղդասարյան

«Պատերազմից առաջ գործողությունների, պատերազմի ընթացքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ մեծ թվով քրեական գործեր կան հարուցված»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ պետությունը շահագրգռված է պետական դավաճանության մեջ կասկածվողներին գտնելու հարցում:

Լրագրողի այն դիտարկման, թե ինչպես է ստացվել, որ  ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանի աղմկահարույց հայտարարությունների հիման վրա հարուցված քրգործով ամիսների ընթացքում նա միայն մեկ անգամ է հարցաքննվել, իսկ Նիկոլ Փաշինյանը կարծես առհասարակ չի հարցաքննվել, գլխավոր դատախազի տեղակալն ասաց, որ այդ քրեական գործով որևէ տեղեկություն չի ներկայացնում, հետևաբար չեն քննարկում մեկ անգամ է կանչվել, թե ոչ, ինչու է մեկ անգամ կանչվել, ով է կանչվել և այլն:

Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ կան քրեական գործեր, որոնցով տեղեկությունները շատ ավելի քիչ են հրապարակվում, կան քրեական գործեր, որոնք ընդհանրապես գաղտնի են և այդ գաղտնիքը չի ենթադրում, որ արվում է որևէ բան թաքցնելու համար:

Placeholder
Պատերազմի հետ կապված դեպքերի կապակցությամբ մեծ թվով քրգործեր կան հարուցված. Բաղդասարյան