«Ես արգելում եմ».  Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարը հանել են գովազդային վահանակից
Օրվա թեմա
14:55 31/08/2021
Հայաստան

«Ես արգելում եմ». Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարը հանել են գովազդային վահանակից

Գյումրիում գտնվող ինտերնետ ակումբներից մեկի պատի գովազդային վահանակի վրա պատկերված է 44-օրյա պատերազմի մասնակից Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի լուսանկարը։ 

Այդ ակումբի լուսանկարը տարածվեց համացանցում, մեծ աղմուկ բարձրացավ, որ Հերոսի նկարը որպես գովազդ են օգտագործում:

Panorama.am-ի հետ զրույցում Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանն ասաց, որ մոտ մեկ ժամ առաջ է իմացել այդ գովազդային վահանակի մասին, արդեն Ալբերտի նկարը հանված է:

«Ասացին, որ հանել են, վաղուց է կպցրած եղել: Ես չեմ դիմել, բայց բոլորը գիտեն՝ ես արգելում եմ, որ իմ որդու լուսանկարը որևէ գովազդային  նյութում օգտագործեն: Այնտեղ տղաներից են դիմել, միջնորդել, որ հանեն նկարը: Ես էլ մարդ եմ ուղարկել, ասացին, որ հանված է»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:

Ներկայացնում ենք ֆեյսբուքյան մի քանի օգտատերերի արձագանքները.

«լրիվ անասուն են, էս կարգի տականք...»: 

«Ալբերտի ծնողները սրանցից մլններ պիտի պահանջեն ու հատկացնեն վիրավորներ զինծառայողների վերականգնմանը, որ դրանց ու իրենց նմանների քիթը գետնից չբարձրանա»

«Կարողա Pepsi cola ի վրա էլ հերոսի նկարներ անեք տենց լավ չի !!!!! Հո դուք աննորմալ չէք , հերիք պղծեք»:

Placeholder
«Ես արգելում եմ». Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարը հանել են գովազդային վահանակից