ԻՊ-ը ստանձնել է Քաբուլի օդանավակայանի ուղղությամբ հասցված հարվածների պատասխանատվությունը
Քաղաքական
11:35 31/08/2021
Աշխարհ

ԻՊ-ը ստանձնել է Քաբուլի օդանավակայանի ուղղությամբ հասցված հարվածների պատասխանատվությունը

Քաբուլի օդանավակայանում երկուշաբթի տեղի ունեցած հրթիռային հարձակումների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետությունը»: Այս մասին գրում է «Ռիա նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ահաբեկչական խմբավորմանը։

Հիշեցնենք, որ հարձակման մասին հայտնի էր դարձել երեկ առավոտյան: ԶԼՄ-ները հայտնել են, որ ամերիկյան ՀՕՊ համակարգերը 5 հրթիռ են որսացել: Արկերից մեկն ընկել է օդանավակայանի տարածքում:

Օդանավակայանում հզոր պայթյուն էր որոտացել հինգշաբթի, որի հետևանքով 170 մարդ էր զոհվել, հազարավորները՝ վիրավորվել: Անցյալ ահաբեկչությունը ևս ստանձնել էր ԻՊ-ը, որից հետո ԱՄՆ օդուժն ավիահարված էր հասցրել Աֆղանստանում՝ ԻՊ-ի ներկայացուցչության ղեկավարին վերացնելու նպատակով:

Placeholder
ԻՊ-ը ստանձնել է Քաբուլի օդանավակայանի ուղղությամբ հասցված հարվածների պատասխանատվությունը