Չի բացառվում, որ ԱՄՆ-ը նորից վերադառնա Աֆղանստան. Էնթոնի Բլինքեն
Քաղաքական
10:48 31/08/2021
Աշխարհ

Չի բացառվում, որ ԱՄՆ-ը նորից վերադառնա Աֆղանստան. Էնթոնի Բլինքեն

Երբ լրանա Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերման վերջնաժամկետը` օգոստոսի 31-ը, ԱՄՆ-ը կշարունակի այստեղից ԱՄՆ-ի քաղաքացիներին ու աֆղանստանցի դաշնակիցներին դուրսբերելու գործողությունները: Թալիբանի պաշտոնյաներն էլ ասում են, թե մարդկանց հետագայում էլ կթույլատրվի ճամփորդել այլ երկրներ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Ինչպես ԱՄՆ-ի արտգործնախարար Էնթոնի Բլինքենն է ասել, 114 երկրներ են հայտարարել, թե ակնկալում են, որ Թալիբանը օգոստոսի 31-ից հետո էլ կտա այստեղից մարդկանց տեղաշարժ:
Իսկ այն փաստը, որ Քաբուլի օդանավակայանի մոտ Իսլամական պետություն խմբավորման կողմից իրականացված ահաբեկչական հարձակման արդյունքում մոտ 170 մարդ զոհվեց, որոնցից 13-ը ամերիկացի զինվորականներ էին, դարձել է նախագահ Բայդենի դեմ ուղղված քննադատությունների նոր պատճառ:

Նրանց խոսքերով, նախագահը թույլ է տվել մի շարք վտանգավոր սխալներ:

«Չնայած նրան, ով նախագահ Բայդենը հայտարարել է, թե ուզում է Աֆղանստանի հարցը հանել ԱՄՆ-ի մյուս նախագահների առջև դրված մարտահրավերների ցանկից, իրականում եկող քսան տարիների ընթացքում ԱՄՆ-ի նախագահների առջև են կանգնելու այս աղետն ու դրա հետևանքները»,- ասել է հանրապետական սենատոր Լինդզի Գրեհեմը:

Բլինքենի խոսքերով, ԱՄՆ-ը մոտիկից է հետևելու Աֆղանստանում զարգացող իրադարձություններին, սակայն դիվանագիտական ներկայություն այնտեղ չի ունենալու:

Քսան տարվա ռազմական ներկայությունից հետո հեռանալու արդյունքում չի բացառվում այն հնարավորությունը, որ ԱՄՆ-ը նորից վերադառնա այստեղ իր զինված ուժերով, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Placeholder
Չի բացառվում, որ ԱՄՆ-ը նորից վերադառնա Աֆղանստան. Էնթոնի Բլինքեն