Կոնվերս Բանկ. Մի հաջողության պատմություն՝ Արգենտինական կենտրոն
Տնտեսություն
15:30 01/09/2021
Հայաստան

Կոնվերս Բանկ. Մի հաջողության պատմություն՝ Արգենտինական կենտրոն

Կոնվերս Բանկը շնորհավորում է Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ և ներկայացնում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում իրականացված կրթական հետաքրքիր մի նախաձեռնություն՝ Արգենտինական կենտրոնը:

«Բրյուսովի անվան պետական համալսարանում, ինչպես գիտեք, լեզուներ են ուսումնասիրում: Կրթօջախը հայտնի է իր ավանդույթներով. Շատ կարևոր է մշակույթ ճանաչելը, որովհետև դա է ձևավորում համապատասխան լեզվամտածողությունը, օգնում սովորել լեզուն նաև մշակույթի միջոցով՝ ճանաչել ժեստերը, ավանդույթները, որպեսզի կարողանաս այդ ազգերի ներկայացուցիչների հետ շփվել և ճիշտ հաղորդակցություն ապահովել»,- ասում է Բրյուսովի անվան պետական համալսարանի Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետ Քրիստինա Ծատուրյանը:

Կոնվերս Բանկից հայտնում են, որ հենց այդ նկատառումով էլ 2019թ Համալսարանը և Արգենտինայի դեսպանատունը մտադրություն հայտնեցին համալսարանում իսպաներենի ուսուցման կենտրոն ստեղծել:

«Նախագծի իրականացման երրորդ կողմ հանդես եկավ Կոնվերս Բանկը, որի ֆինանսավորմամբ ու աջակցությամբ ստեղծվեց Արգենտինական կենտրոնը: Դա շատ կարևոր քայլ էր, որի շրջանակում ստեղծվեցին համապատասխան միջավայր ու պայմաններ իսպաներենի ուսումնասիրման համար: Այսօր այստեղ հանդես են գալիս դասախոսներ Իսպանիայից, Արգենտինայից: Գեներացվում ու կյանքի են կոչվում մտքեր ու գաղափարներ»,- նշում է նա:

Placeholder