«Հրապարակ». Ինչո՞ւ է Լավրովը կոչ անում Ադրբեջանին՝ ազատ արձակել հայ գերիներին
Օրվա մամուլ
10:08 01/09/2021
Հայաստան

«Հրապարակ». Ինչո՞ւ է Լավրովը կոչ անում Ադրբեջանին՝ ազատ արձակել հայ գերիներին

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի փաստաթղթերի մասին և շեշտել. «...խոսքը ոչ թե գործընթացի վերսկսման, այլ արդեն ստորագրվածի կատարման մասին է»։

Նաև ասել է. «Մենք աջակցել ենք Հայաստանի քայլին, որը փոխանցել է ականապատ դաշտերի քարտեզը։ Կարծում ենք, նման քայլերով հնարավոր է միասին ապրել մեկ հողի վրա և շնչել մեկ օդով։ Մենք ամեն կերպ նպաստում ենք դրան»։

Տարակուսելի է, թե ինչու է Լավրովը կոչ անում Ադրբեջանին՝ ազատ արձակել հայ գերիներին, երբ ՌԴ-ն իր սև գործն արել է՝ քարտեզների միակողմանի տրամադրմանը նպաստելով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». Ինչո՞ւ է Լավրովը կոչ անում Ադրբեջանին՝ ազատ արձակել հայ գերիներին