Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուս խաղաղապահները Գիտելիքի օրն Արցախում ապահովել են աշակերտների և ուսուցիչների անվտանգությունը
Գիտելիքի օրը Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման զինծառայողներն ապահովել են Արցախի Հանրապետության երեխաների, ուսուցիչների և տեղի բնակիչների անվտանգությունը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:
Ըստ հաղորդագրության՝ Ստեփանակերտի բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում, ինչպես նաև Արցախի Մարտունի և Մարտակերի շրջաններում ներգրավված են եղել ավելի քան 100 զինծառայողներ:
«Այսօր Արցախում նշվում է ուսումնական տարվա սկիզբը: Գիտելիքի օրը դպրոցներում մեկնարկում է առաջին զանգով: Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են իրականացնում և վերահսկում Արցախի իրենց պատասխանատվության գոտում գտնվող շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանումը: Դիտորդական կետերի պատասխանատվության հատվածներում ռուս խաղաղապահները ապահովում են նաեւ տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժը: Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության ստորաբաժանումներն իրականացնում են Լեռնային արաբաղիԱրցախի տարածքով ավտոմոբիլային շարասյուների ուղեկցման խնդիրները: Այդ ստորաբաժանումները պարեկություն են իրականացնում հինգ ուղղություններով»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վլադիսլավ Դեմկինը: