Լավրով. «Սա կյանք է, և որևէ հստակ սխեմա չկա»
Քաղաքական
18:00 01/09/2021
Աշխարհ

Լավրով. «Սա կյանք է, և որևէ հստակ սխեմա չկա»

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը պատմել է՝ ինչպիսին պետք է լինի դիվանագետի կինը։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

«Հավանաբար, այստեղ որևէ հատուկ կանոն չկա․ ցանկացած կին և ամուսին պետք է նախ հասկանան միմյանց և չխանգարեն միմյանց, այլ օգնեն իրականացնել գաղափարները, իրենց կատարելագործեն իրենց մասնագիտության մեջ»,-ասել է նա՝ ի պատասխան ՄԳԻՄՕ-ի ուսանողուհիներից մեկի հարցին։

Լավրովի խոսքով՝ եթե կինն ունի իր մասնագիտությունը, ամուսինը պետք է հարգի այն։
«Սա կյանք է, և որևէ հստակ սխեմա չկա»,-նշել է Լավրովը։   

Placeholder