Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջության մասին տեղեկությունը հանրային չէ։ Այս մասին գրում է «gazeta.ru»-ն, վկայակոչելով Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։
«Պուտինի առողջության մասին տեղեկությունը հանրային չէ։ Դուք ամեն օր նրան տեսնում եք, նախագահն ակտիվ աշխատում է, և պատվաստումը, իսկապես, դրական արդյունք է տվել»,-ասել է նա։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Պուտինը թեստեր է հանձնում այն ժամանակ, երբ դա նպատակահարմար են համարում բժիշկները։ Պուտինն առաջին անգամ պատվաստվել է մարտի վերջին, որից հետո երկրորդ պատվաստումն արել է 3 շաբաթ անց։