Aimchess US Rapid. Առաջին դիմակայությունում Լևոն Արոնյանը հաղթեց Մամեդյարովին
Սպորտ
10:39 01/09/2021
Հայաստան

Aimchess US Rapid. Առաջին դիմակայությունում Լևոն Արոնյանը հաղթեց Մամեդյարովին

Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի քառորդ եզրափակչի առաջին դիմակայությունում Լևոն Արոնյանը 3-1 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին։ Այս մասին գրում է armsport-ը։

Հայ գրոսմայստերը երեք հաղթանակ տոնեց, կրեց 1 պարտություն: Այսօր տեղի կունենա պատասխան դիմակայությունը:

Քառորդ եզրափակիչի մյուս դիմակայություններում առաջին օրը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը 2,5-0,5 հաշվով հաղթեց Յան-Կշիշտոֆ Դուդային, Ալիրեզա Ֆիրուջան նույն հաշվով հաղթանակի հասավ Ուեսլի Սոյի նկատմամբ, իսկ Վլադիսլավ Արտեմիևը խաղաղ դաշն կնքեց Լենիեր Դոմինգեսի հետ՝ 2-2:

Placeholder
Aimchess US Rapid. Առաջին դիմակայությունում Լևոն Արոնյանը հաղթեց Մամեդյարովին