01.09.2021. Կորոնավիրուսի 615 նոր դեպք է գրանցվել, 15 հիվանդ մահացել է
Առողջություն
11:41 01/09/2021
Հայաստան

01.09.2021. Կորոնավիրուսի 615 նոր դեպք է գրանցվել, 15 հիվանդ մահացել է

Հայաստանում օգոստոսի 31-ին կատարվել է 7462 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 615 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 267 մարդ, գրանցվել է մահվան 15  դեպք: Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, սեպտեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  242 750 դեպք, որոնցից  227 293-ն` առողջացած, 4857-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1157 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 6014 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9443 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 547 898 թեստավորում:

Placeholder
01.09.2021. Կորոնավիրուսի 615 նոր դեպք է գրանցվել, 15 հիվանդ մահացել է