Ֆրանսիայի Հինգերորդ Հանրապետության նախագահի տունը վաճառքի է հանվել
Տնտեսություն
11:32 02/09/2021
Աշխարհ

Ֆրանսիայի Հինգերորդ Հանրապետության նախագահի տունը վաճառքի է հանվել

Լոնդոնի էլիտար Հեմփսթեդ թաղամասում վաճառքի է հանվել մի տուն, որտեղ 20-րդ դարի կեսերին ապրել է Ֆրանսիայի Հինգերորդ Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ, գեներալ Շառլ դը Գոլը։ Այս մասին տեղեկանում ենք «mansionglobal.com»-ից։

Ըստ պարբերականի՝  դը Գոլը և նրա ընտանիքն ապրել են առանձնատանը 1940-ականներին, երբ նացիստները վերահսկողություն հաստատեցին Ֆրանսիայի վրա: Գեներալի կինը՝ Իվոն դը Գոլը, հավեր էր պահում բակում՝ կրտսեր դստերը թարմ ձվերով կերակրելու համար:

Քոթեջը, որը կառուցվել է 18-րդ դարի կեսերին, գնահատվել է 15 միլիոն ֆունտ ստերլինգ և վերջին անգամ վաճառվել է ավելի քան կես դար առաջ:

 

Placeholder
Ֆրանսիայի Հինգերորդ Հանրապետության նախագահի տունը վաճառքի է հանվել