Խաղողի մթերման վարկերի ժամկետը 1 տարուց երկարացվել է մինչև 3 տարի
Տնտեսություն
13:37 02/09/2021
Հայաստան

Խաղողի մթերման վարկերի ժամկետը 1 տարուց երկարացվել է մինչև 3 տարի

«Այս որոշումը վերաբերում է մթերումների  համար կառավարության կողմից տրամադրվող վարկերի սուբսիդավորման պայմաններին և որոնցից նշանակալին այն է, որ խաղողի մթերման համար տրվող վարկերի տրամադրման ժամկետը երկարացվել է 1 տարուց մինչև 3 տարի»,-կառավարության նիստում զեկուցելով հերթական հարցը՝ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախագծով փոփոխություններ կատարվեցին գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում:

Նրա խոսքով՝ այդ վարկերի համար նաև արտոնյալ ժամկետն է երկարացվել՝ 3 ամսից մինչև 1 տարի:

Քերոբյանը պնդեց, որ այդ փոփոխությունները հնարավորություն են տալու, որպեսզի խաղող մթերողներն ավելի անկաշկանդ ու ավելի մեծ ծավալով մթերեն՝ գյուղացիներին ու ֆերմերներին ավելի արագ վճարելով մթերած խաղողի դիմաց:

Placeholder