Հայաստանը մասնակցելու է մանկական Եվրատեսիլ 2021-ին
Մշակույթ
17:11 02/09/2021
Հայաստան

Հայաստանը մասնակցելու է մանկական Եվրատեսիլ 2021-ին

Հայաստանը, մեկ տարվա դադարից հետո, կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական էջից։ 

Հրապարակված են այս տարվա մասնակից երկրների անունները,որտեղ նաև ընդգրկված է Հայաստանը։

Ըստ կայքի՝ մրցույթին մանակցելու են 19 երկրների ներկայացուցիչներ:

Բացի Հայաստանից՝ ցուցակում կան նաև Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Ղազախստանը, Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռուսաստանը, Սերբիան, Իսպանիան և Ուկրաինան:

 

Placeholder
Հայաստանը մասնակցելու է մանկական Եվրատեսիլ 2021-ին