Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են Արցախի ընդդիմադիր պատգամավորների հետ
Արցախի Հանրապետությունում գտնվող «Հայաստան» խմբակցության պատգամավորները սեպտեմբերի 1-ին ԱԺ-ում հանդիպել են Արցախի երեք ընդդիմադիր՝ «Արդարություն», «Հայ յեղափոխական դաշնակցություն», Արցախի ժողովրդավարական կուսակցությունների պատգամավորների հետ։
«Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կարևորվել են անմիջական ու հաճախակի շփումները՝ Արցախի խնդիրների լուծման համար։ Քննարկվել են օրհասական և Արցախի առաջ ծառացած խնդիրները, վեր հանվել լուծման հնարավոր տարբերակները:



