«Մանկական Եվրատեսիլ-2021» մրցույթում Նիդերլանդները կներկայացնի հայ պատանին
Մշակույթ
19:18 02/09/2021
Աշխարհ

«Մանկական Եվրատեսիլ-2021» մրցույթում Նիդերլանդները կներկայացնի հայ պատանին

«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի մրցույթում Նիդերլանդները կներկայացնի Լյովա Խաչատրյանը: Նիդեռլանդներում ՀՀ դեսպան  Տիգրան Բալայանը նախօրեին հյուրընկալել է հայազգի պատանուն, ով Նիդերլանդները մանկական Եվրատեսիլին ներկայացնելու նպատակով մասնակցում է նախընտրական մրցույթին՝ հասնելով եզրափակիչ փուլ: 

Դեսպան Տիգրան Բալայանն իր աջակցությունն է հայտնել և հաջողություն մաղթել տղային և իր խմբի անդամներին: Եզրափակիչ փուլին Լյովան «SHiNE» խմբի կազմում կներկայացնի «A million little things» երգը: 

Placeholder
«Մանկական Եվրատեսիլ-2021» մրցույթում Նիդերլանդները կներկայացնի հայ պատանին