Քանյե Ուեսթը խոստովանել է,որ դավաճանել է Քիմ Քարդաշյանին
Մշակույթ
19:31 02/09/2021
Աշխարհ

Քանյե Ուեսթը խոստովանել է,որ դավաճանել է Քիմ Քարդաշյանին

Ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, որ դավաճանել է կնոջը՝ Քիմ Քարդաշյանին, երբ վերջինս լույս աշխարհ է բերել երկրորդ երեխային։ Այս մասին գրում է  «pagesix.com»- ը։

Նրա Hurricane («Փոթորիկ») երգում, որը ներառնված է «Donda» սկավառակում, բառեր կան այն մասին, որ նա «նոր կին» է ունեցել և շարունակել է զվարճանալ՝ արդեն երկու երեխաների հայր լինելով։

«Երգը յուրովի խոստովանությունն է այն ամենի, ինչ նա սխալ է արել և պատրաստակամությունը պատասխանատվություն վերցնել իրենց ամուսնության փլուզման համար»,- հայտնել են լրատվամիջոցին։

Ընդգծվում է, որ խոսքը ռուս մոդել Իրինա Շեյքի մասին չէ, որի հետ ռեփերին սիրավեպ էին վերագրել։

 

Placeholder
Քանյե Ուեսթը խոստովանել է,որ դավաճանել է Քիմ Քարդաշյանին