Վիվալդիի ստեղծագործությունների երեկոյով կմեկնարկի Պետական կամերային նվագախմբի նոր համերգաշրջանը
Մշակույթ
12:49 02/09/2021
Հայաստան

Վիվալդիի ստեղծագործությունների երեկոյով կմեկնարկի Պետական կամերային նվագախմբի նոր համերգաշրջանը

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 9-ին, ժամը 19։30 կկայանա Վիվալդիի ստեղծագործությունների ինքնատիպ երեկո, որով կմեկնարկի Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2021-22 թթ․ համերգաշրջանը: Այս մասին հայտնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից: 

Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը
(գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):

Դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան: Որպես մենակատարներ հանդես կգան սոպրանո Սոֆյա Սայադյանը, մեցցո-սոպրանո Մարիամ Ալոյանը, սոպրանո Հենրիետտա Հարությունովան:

Համերգային ծրագրում Վիվալդիի Gloria, Nisi Dominus, Gelido In Ogni Vena, Սիմֆոնիա Սոլ մաժոր ստեղծագործություններն են:


 

Placeholder
Վիվալդիի ստեղծագործությունների երեկոյով կմեկնարկի Պետական կամերային նվագախմբի նոր համերգաշրջանը