Ռոբերտ Քոչարյան. Միասին պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար
Քաղաքական
10:15 02/09/2021
Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Միասին պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար

Արցախի Հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ. 

«Սիրելի արցախցիներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
44-օրյա պատերազմի արդյունքում Արցախը ծանրագույն կորուստներ կրեց և հիմա գտնվում է մեծ անորոշությունների առջև։ Այսօր Արցախի պետականության պահպանման գրավականը ձեր՝ սեփական հողի վրա ապրելու և այն շենացնելու անկոտրում կամքն է։

Վստահ եմ, որ գիտակցում եք ստեղծված իրավիճակի լրջությունը։ Միասին պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար»։
 

Placeholder
Ռոբերտ Քոչարյան. Միասին պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար