Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե տիրություն չանենք մեր երաժշտությանը, կկորցնենք. Բարսեղ Թումանյան
«Մենք մեր հայկական երաժշտությունը քիչ ենք ունկնդրում: Մեզ համար ամեն մի ունկնդրությունը պետք է փառաբանվի, քանի որ երաժշտությունը մարդու հոգևոր աշխարհի գեղեցիկ մեկնաբանումն է»,- այսօր ասուլիսում ասաց օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը:
Նրա ցանկությունն է՝ հայ հասարակությունն ավելի շատ շփվի, լսի հայկական երաժշտություն:
«Կցանկանայի, որ խոսքս հասներ մեր պետական այրերին, որպեսզի լուրջ վերաբերվեն հայկական մշակույթին, հայ կատարողներին, որովհետև վերջին հաշվով եթե հայը չկատարի, ուրիշները չեն կատարի: Հավատացեք: Մենք փոքր ազգ ենք, մեր ամբիցիաները շատ մեծ են, բայց պետք է ռեալության հետ հաշվի նստենք»,- ասաց Բ.Թումանյանը:
Նա նշեց՝ մեկ–մեկ ասում են ճապոնացին, սևամորթը կատարեց Կոմիտաս, հիանալի է երգում.
«Ինձ պետք է, որ հայը երգի Կոմիտաս, լսի Սպենդիարյան: Հայերը լսեն, դա մերն է:
Եթե տիրություն չանենք մեր երաժշտությանը, Սպենդիարյանի երաժշտությանը, կկորցնենք:
Հարցն այն չէ՝ կոմպոզիտորը կա, նոտաները կան: Ամեն ինչը կա, բայց այն չի կատարվում»,- ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը: