ԱՄՆ չստացված նախագահը՝ Քիմ Քարդաշյանի թիկունքում
Մշակույթ
19:50 03/09/2021
Աշխարհ

ԱՄՆ չստացված նախագահը՝ Քիմ Քարդաշյանի թիկունքում

Ռեփեր Քանյե Ուեսթի թիմի անդամները «The Sun»-ին տված հարցազրույցում ասել են, թե ում հետ է նա դավաճանել կնոջը` ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին: Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:

Ինսայդերի խոսքերով, Քանյեն իր շրջապատի հետ դավաճանության մասին խոսել է 2016 թվականին Սենթ Պաբլոյի համերգային շրջագայության ժամանակ:

«Նա խոստովանել է, որ քնում է աղջիկների հետ Քիմի թիկունքում, նույնիսկ ասում է, որ դա անում էր երկրպագուների հետ և կիսվել է իր օրգիաների խելահեղ մանրամասներով: Շատ մանրամասն անիրատեսական բառերով նկարագրում էր կատարվածը: Նրանք, ովքեր Քանյեին լավ են ճանաչում, պարզապես բռնել էին գլուխները և նյարդային ծիծաղում էին, իսկ թիմի անդամները, ովքեր նոր էին միացել շրջագայությանը, ապշել էին»,-կիսվում է ինսայդերը:

Գործընկերներից մեկը պարզաբանել է, որ թիմից ոչ մեկը չի կասկածում Քանյե Ուեսթի հոգեկան հիվանդության վրա:

Ավելի վաղ ռեփերի երկրպագուները կասկածում էին, որ նա նոր երգերից մեկում խոստովանել է դավաճանությունը:
 

Placeholder