3.09.2021- Հադրութի շրջանում հայտնաբերել է հայկական կողմի՝ 1 զինծառայողի աճյուն
Հասարակություն
18:07 03/09/2021
ԼՂՀ

3.09.2021- Հադրութի շրջանում հայտնաբերել է հայկական կողմի՝ 1 զինծառայողի աճյուն

Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Արցախի փրկարար ջոկատը հայտնաբերել  և տարհանել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն:

Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ նրա ինքնությունը կհաստատվի  ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1655 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Հետգրություն. Հաղորդագրությունները գալիս են որպես «հայի», սակայն միանգամայն պարզորոշ հասկանում ենք, որ կարող են լինել և ռուս, և ասորի, և եզդի, և հույն, և հրեա... մեզ հետ ապրող ազգային փոքրամասնություններից։ 

Placeholder
3.09.2021- Հադրութի շրջանում հայտնաբերել է հայկական կողմի՝ 1 զինծառայողի աճյուն