Առուշ Առուշանյանի պաշտպանները կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել
Քաղաքական
12:58 03/09/2021
Հայաստան

Առուշ Առուշանյանի պաշտպանները կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի վերաբերյալ քննվող քրեական գործով վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկումը տեղի է ունենալու Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /Գորիսի նստավայր/  սեպտեմբերի 10-ին  ժամը 10։00-ին։ Այս մասին հայտնում է Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: 

«Ցանկանում ենք տեղեկացնել, որ պաշտպանության կողմը ներկայացրել է դատարանին միջնորդություն կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ, քանզի դատավարության ներկա փուլում առկա են բոլոր նախադրյալները Առուշ Առուշանյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ /համապատասխան հիմնավորումները հանգամանալից կներկայացվեն դատական նիստի ժամանակ/»,- գրել է Է. Ալեքսանյանը: 

Առուշ Առուշանյանը կալանավորված է հուլիսի 16-ից: 

Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը»,- այս մասին հայտնել են ՀՔԾ-ից:

 

Placeholder
Առուշ Առուշանյանի պաշտպանները կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել