Պուտինը Ուկրաինայի հետ հարաբերությունների վերականգնման հույս է հայտնել
Քաղաքական
13:23 03/09/2021
Աշխարհ

Պուտինը Ուկրաինայի հետ հարաբերությունների վերականգնման հույս է հայտնել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ հարաբերություններում իրավիճակը աննորմալ է և անբնական, և նա հույս ունի ապագայում վերականգնել հարաբերությունները: Այս մասին գրում է Ria-ն։

«Ես կարծում եմ, որ այն իրավիճակը, որում մենք այսօր գտնվում ենք, բացարձակ աննորմալ է, անբնական: Եվ վաղ թե ուշ, և ավելի լավ, եթե դա տեղի ունենա վաղ, և որքան շուտ, այնքան լավ, մենք ամբողջությամբ կվերականգնենք մեր հարաբերությունները Ուկրաինայի հետ», - ասել է Պուտինը։

Նշվում է, որ Պուտինն այս մասին ասել է սեպտեմբերի 2-4-ը Վլադիվոստոկի Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանի տարածքում անցկացվող Արևելյան տնտեսական ֆորումում։
 

Placeholder
Պուտինը Ուկրաինայի հետ հարաբերությունների վերականգնման հույս է հայտնել