Ռոնալդուն Գինեսի ռեկորդների գրքի վկայական է ստացել
Աշխարհում
19:02 04/09/2021
Աշխարհ

Ռոնալդուն Գինեսի ռեկորդների գրքի վկայական է ստացել

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ստացել է Գինեսի ռեկորդների գրքի վկայական ազգային հավաքականում խփած ամենաշատ գոլերի իր ռեկորդի համար:

Այս մասին տեղեկանում ենք ֆուտբոլիստի ինստագրամյան էջից։

Չորեքշաբթի օրը Պորտուգալիան 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց իռլանդացիներին: Ռոնալդուն, ով իր թիմի երկու գոլերն էլ խփեց, ազգային հավաքականի կազմում խփեց 110-րդ և 111-րդ գոլերը և դարձավ այս ցուցանիշի համաշխարհային ռեկորդակիրը՝ գերազանցելով իրանցի Ալի Դայիին (109), ով թոշակի է անցել 2007 թվականին։

«Շնորհակալություն Գինեսի ռեկորդների գրքին: Միշտ լավ է ճանաչված լինել՝ որպես համաշխարհային ռեկորդակիր: Մենք կշարունակենք փորձել էլ ավելի բարձրացնել ռեկորդը»,- իր էջում գրել է Ռոնալդուն:

Placeholder
Ռոնալդուն Գինեսի ռեկորդների գրքի վկայական է ստացել